Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հերթական քաոս

Հերթական քաոս
30.07.2024 | 07:29

Հուլիսի 22-ը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու վերջին օրն էր։ 2023 թվականի համար հայտարարատու հանդիսանում է 120 հազար անձ։ Հուլիսի 23-ի դրությամբ հայտարարագիր ներկայացրել է 51 հազար ֆիզիկական անձ:

Եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն:

Առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում։ Այնուհետև, նախազգուշացումը կիրառելուց հետո 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում նախատեսվում է 50 հազար ՀՀ դրամի չափով տուգանք :

Տուգանք վարչական տույժը կիրառելուց հետո, 30 օրվա ընթացքում տարեկան հաշվարկ-հայտարարագիրը չներկայացնելու դեպքում, տուգանքի չափը կրկնապատկվում է:

Թեման բավականին ընդգրկուն է, որովհետև արդեն ակնհայտ է, որ կառավարչական այս միջոցառումը տապալված է։

Հիշեցնենք, որ սկզբնական ժամկետը սահմանված էր մինչև մայիսի մեկը, հետագայում լիազոր մարմինն ընդունեց իր մեղքը և մոտ 80 օրով երկարացրեց հայտարարագրի հանձնման վերջնաժամկետը:

Հանձնված հայտարարագրերի թիվը կազմել է 51 000, և դա այն դեպքում երբ օրենքի պահանջը տարածվում է մոտ 120 000 քաղաքացու վրա։ Մեծագույն հիասթափությամբ արձանագրում ենք, որ պետական ծառայողները թքած ունեն պետական որոշումների վրա:

Լա՛վ, բա եկող տարին ինչպե՞ս է լինելու, երբ հայտարարագրումը դառնա համատարած: Սա այս փնթի ապիկարների ձեռագիրն է, որոնց ձեռքը պետություն է ընկել: Սա ձեր համար Թաթայի համերգ չէ, սա պետություն է, որի կառավարումն ընկել է ձեր ոտքերին։

Արդեն մեկ շաբաթ է անցել հայտարարագրման խայտառակ արդյունքների արձանագրումից, բայց դեռ չկա որևէ մեկը ով պատասխանատվության է ենթարկվել, չկա մեկը ում թեթև ձեռքով չիպային նույնականացման քարտերը փոխարինվել են առանց չիպ քարտերի, չկա մեկը ով կբացատրի, թե երբ է գործարկվելու հայտարարագրի ներկայացման բջջային հավելվածը:

Իրավական նիհիլիզմը, անգրագետ անպատասխանատու կառավարումը պետությունը տանում են դեպի կառավարչական քաղցկեղ, որի արդյունքը նվեր ստացած պետության կործանումն է։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3899

Մեկնաբանություններ